Պերուի ոստիկանությունն առգրավել է 15 միլիոն կեղծ դոլար: Դա դարձել է երկրի պատմության ընթացքում կեղծ գումարների հայտնաբերման խոշորագույն գործողությունը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, թղթադրամները եղել են 10, 20 եւ 100 դոլար անվանական արժեքով: Հայտնաբերվել է նաեւ մոտ 10 սոլ (գրեթե 4 մլն դոլար): Հայտնաբերվել է նաեւ մոտ մեկ միլիոն եվրո:

Ոստիկանության տվյալներով, կեղծ գումարները պետք է ուղարկվեին ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա եւ Վենեսուելա, հաղորդում է NTD հեռուստաալիքը: հանցավոր խմբավորման անդամներից երկուսին ձերբակալել են Լիմայում կայացած գործողության ընթացքում:

Իշխանությունները կարծում են, թե այդ կեղծ գումարները տպվել են ընդամենը կես ամսվա ընթացքում: Ենթադրվում է, որ միլիոնավոր կեղծ գումարներ արդեն տարածվել են ողջ աշխարհով մեկ: Պերուի ոստիկանությունը տեղեկատվությունը փոխանցել է Իտալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահներին: