Բարոյական հակումներով հավատացյալ մահմեդականը՝ Ահմեդ Դավիդօղլուն, համարվում է թուրքական հզորության ճարտարապետը՝ քաղաքական գործունեությունը համատեղելով «վայրագ» հպարտության հետ։

The Economist-ը իր հոդվածներից մեկը նվիրել է Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության ռազմավարությանը, ինչպես նաեւ այդ երկրի արտգործնախարարության նոր ղեկավար Ահմեդ Դավիդօղլուի դիվանագիտության մեթոդներին։

Երբ, անցյալ ամիս Իրանի հակասական նախագահական ընտրությունները ավարտվեցին, ընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեջադին շնորհավորած առաջին երկրներից մեկը Թուրքիա էր։ Դա առաջացրեց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դժգոհությունը ու առաջ մղվեց այն հին «պահեստային» հարցը, թե կարող է արդյոք Թուրքիան անդամագրվել արեւմտյան աշխարհին։

«Մարդիկ այս պատմության միայն մի կողմն են տեսնում»,- առանց մանրամասնելու բողոքում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիդօղլուն։ Սակայն, Թուրքիայի եւ Իրանի բարեկամությունը արեւմուտքի համար օգտակար դուրս եկավ, քանի որ, վերջերս, Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատակիցների ազատ արձակմանը Անկարայի հետկուլիսյան միջամտությունը արդյունավետ էր։ Դրանից բացի, 2007 թ-ն, Իրաքում ամերիկացիների կողմից ձերբակալված իրանական 5 դիվանագետները այս ամսում ազատ արձակվեցին Թուրքիայի շնորհիվ։

Թուրքիայի հնչեցրած տարբեր արտահայտությունների թեթեւությունը, որոնցով նա հմտորեն մանեւրում է, կարող են առնչվել արաբներին ու հրեաներին, մահմեդականներին եւ եվրոպացիներին, դրդել են ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին այն անվանել «զարգացող գլոբալ ուժ»։ Վերջինիս մոտիկ հարաբերությունը Իսրայելի հետ բացահայտվեց նրանից հետո, երբ այդ ջերմ հարաբերությունները սառեցին՝ իսրայելցիների Գազա ներխուժելուց հետո։ Քլինթոնը «բաժանվեց» նաեւ Չինաստանից՝ ույգուրական իրադարձությունների պատճառով, քանի որ Թուրքիան նրանց ազգակից ժողովուրդ է համարում։ Եվ հասկանալի է, թե ինչու Բարաք Օբամայի միջազգային առաջին այցերից մեկը Թուրքիան էր։

Հատուկ ուշադրության է առժանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիդօղլուն, որը, մինչեւ նշանակվելը ներկայիս պաշտոնին, 7 տարի շարունակ եղել է Էրդողանի միջազգային քաղաքականության գծով խորհրդականը։ Նա համարվում է թուրքական հզորության ճարտարապետ՝ քաղաքական գործունեությունը համատեղելով «վայրագ» հպարտության հետ։ Նա համարվում է ամենաազդեցիկ նախարարներից մեկը։

Նրա մոտեցումները եռակողմ են։ Առաջինը՝ նա աշխատում է ոչ մի խնդիր չունենալ հարեւանների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերը անհարմարություններ են առաջացնում։ Երկրորդը՝ «ռազմավարական խորությունն է»։ Դա վերաբերում է Թուրքիայի ազդեցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում, առաջին հերթին, Բալկանների հարեւանների շուրջ, Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։

Վերոհիշյալներից եւ ոչ մի փաստ չի նվազեցնում Եվրամիությանն անդամագրվելու Թուրքիայի մտադրությունը։ Ընդհակառակը, բազմապատկում է այն, ինչպես ասում է Դավիդօղլուն։ Եվ, կարծես թե, նրան չեն անհանգստացնում Ֆրանսիայից եւ Գերմանիայից հնչող «թշնամական ձայները»։ Եվ Նիկոլյա Սարկոզին եւ Անգելա Մերկելը արտահայտվում են Թուրքիայի լիարժեք անդամակցության փոխարեն «արտոնյալ պայմաններով գործընկերության» մասին։ Թուքիայի համար դա նշանակում է բարեփոխումների գործընթացի թարմացում, որը 2005 թվականին ապահովել է նրան Եվրամիությանը անդամագրվելու բանակցությունները։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Խալկի կզում հունական ուղղափառ ճեմարանը կվերաբացվի։

Սակայն, ոմանք հակված են ենթադրելու, որ Թուրքիան գերագնահատում է իր դերը, քանի որ իր տնտեսական երազանքները սերտ կապված են կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ։ Այս երկու մահմեդական պետությունների փոխհարաբերություններում ճաքեր առաջացան այն բանից հետո, երբ ապրիլին Թուրքիան հայտնեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու իր մտադրության մասին։ Իր սկզբունքների դրամատիկ փոփոխության մեջ Թուրքիան նույնիսկ հրաժարվել է արդեն ավանդույթ դարձած Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից հայկական զինուժի հետ կանչման նախապայմանից։

Վրդովված Ադրբեջանը դիմեց Ռուսաստանին՝ հունիս ամսվա մեջ ստորագրելով 2010 թվականից նրան գազ վաճառելու համաձայնագիրը։ Այդ ժամանակ Թուրքիան կրկին վերափոխվեց՝ Էրդողանի շուրթերից հնչեցնելով, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նվազագույն կարեւորության հարց է Թուրքիայի համար։

ԱՄՆ-ի հայկական համայնքը՝ Թուրքիայից ամենահզոր պահանջատերը, երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջում է կատարել իր նախընտրական խոստումը՝ ասելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործած 1,5 միլիոն հայերի ջարդը ցեղասպանություն էր։ Սակայն, Օբաման ապրիլին ընդամենը հայտարարեց, որ չի փոխել իր տեսակետը այս հարցի շուրջ. նա հիշատակեց միայն մեծ ողբերգության մասին, չցանկանալով խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունները։

Թուրքիայի ռազմավարական դիրքորոշումը կրկին որոշիչ էր։ Դավիդօղլուն ասում է, թե «իրենք հոյակապ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ», իսկ Միացյալ Նահանգների պաշտոնյան նշել է, որ «երբ խոսքը գնում է Թուրքիայի եւ Հայաստանի մասին, Թուրքիայի կեցվածքը կարեւոր է իրենց համար»։