Twitter միկրոբլոգային ծառայությունը թողարկել է սեփական երաժշտական ծառայությունը`  #music-ը, որը բաժանորդին երաժտություններ է խորհուրդ տալիս  Twitter-ում նրա ակտիվության հիման վրա, ասվել է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Դեռ  միայն iOS-հավելվածի համար գոյություն ունեցող վեբ տարբերակով ծառայությունը արտացոլում է երեք աղբյուրներից` iTunes-ի, Spotify-ի եւ   Rdio-ի երաժշտական պաշարներից քաղված երգեր: Բաժանորդն առանց հարցման կկարողանա լսել  iTunes-ի երգերից հատվածներ, սակայն  Rdio-ի եւ Spotify-ի բաժանորդներն իրենց հաշվեհամարներով կարող են ներգրվել Twitter #music` երգերն ամբողջությամբ լսելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Twitter #music ծառայությունը բաժանված է հինգ ներդիրների.  Popular («Հանրահայտ», Twitter-ի բաժանորդների մեջ տարածված հիթեր), Emerging («Արագ աճող», նոր, սակայն արագությամբ անուն ձեռք բերող կատարումներ եւ երաժիշտներ), Suggested («Խորհուրդ տրվող», որտեղ երաժշտությունը բաժանորդին խորհուրդ է տրվում նրա ակտիվության հիման վրա), #NowPlaying («Ներկա պահին ընթացող» կատարումներ եւ հրապարակումներ, որոնց մասին նույնանուն հեշթեգներ են թողնվել) եւ Me («Ես», որտեղ հավաքված են այն երաժիշտների երգերը, ում էջում բաժանորդները գրանցված են):