«Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի կազկոմիտեն «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին պարգեւատրել է «Արդյունավետ կառավարման համար» պատվոգրով: Պատվոգրի հանձնումը տեղի է ունեցել «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:
Հանձնելով պարգեւը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մատնանշել է «ԱրմենՏել»-ի եւ ընկերության ղեկավարի ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացման գործում: «Հաճելի է պարգեւատրել „Կամուրջ 2010“ համաժողովի ամենաակտիվ մասնակիցներից մեկին՝ բիզնեսն արդյունավետ կառավարելու եւ լուրջ ներդրումներ կատարելու համար», — նշել է նա:
«Դեռ չի լրացել մեկ տարին, ինչ ես ստանձնել եմ ԱրմենՏել ընկերության ղեկավարի պաշտոնը, եւ այս պատվոգիրը ես դիտարկում եմ ոչ միայն իբրեւ մեր ընկերության նվաճումների ճանաչում, այլ նաեւ իբրեւ հետագա աշխատանքների առհավատչյա»,- պատվոգրի հանձնման արարողությանը նշեց Կլիմկոն՝ ավելացնելով, որ «ԱրմենՏելի» համար 2009-ը թվականը բեկումնային տարի էր։ Նա վստահերեց, որ 2010 թվականին «ԱրմենՏելը» կշարունակի անել հնարավորը, որպեսզի դառնա ավելի դինամիկ:




























