Google ընկերությունը ցուցադրել է One Today շարժական հավելվածը, որը նախատեսված է բարեգործական նպատակներով արված նվիրատվությունները հավաքելու համար, գրում է  The Verge-ն:

One Today-ը ենթադրում է միջոցները թվարկել այս կամ այն նպատակներով. Օրինակ`Լաոսի աշակետների կրթաթոշակների կամ ռնգեղջյուրների պահպանման համար: Դրանք ամեն օր փոխվում են: Հավելվածը ժամանակի ընթացքում հայտնվում է բաժանորդի մոտ եւ նրան ցույց է տալիս իր շահերին համապատասխան ուղղվածություն:

One Today-ում նվիրատվության չափը գրանցված է եւ կազմում է 1 դոլար: Թվարկել փոքր կամ մեծ գումար անհնար է: Վճարումներն իրականացվում են Google Wallet համակարգի միջոցով: Արված նվիրատվության մասին տեղեկություններով կարող եք կիսվել սոցկայքերում: Ոչ առեւտրական բարեգործական նկատառումներով միջոցներ հավաքող կազմակերպությունները կարող են մասնակցել նախագծում` գրանցվելով One Today կայքում, գրում է Lenta.ru-ն:

One Today հավելվածը դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում եւ միայն Android պլատֆորմի վրա: Ծրագրից օգտվելու համար հարկավոր է մուտքագրել հրավերից ստացած գաղտնաբառը, որը հնարավոր է ստանալ  Google կայքում: Ընկերությունը դեռ չի հաստատել` արդյոք ծրագիրը կգործի այլ երկներում եւս: