ԱՄՆ Թեքսաս նահանգի Վեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանի պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհի մասին:
Ամենասկզբում հաղորդվել էր, որ պայթյունից զոհվել է 60-70 մարդ, հետո նշվեց 14 զոհի մասին: Ներկայումս փրկարարներին հաջողվել է փլակատների տակից դուրս բերել 12 մարմին, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թվում 5-ը հրշեջ-կամավորներ են, 4-ը՝ վթարա-փրկարարական ծառայությունների աշխատակիցներ եւ մեկը՝ հրշեջ:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 18-ի գիշերը: Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարեւանությամբ գտնվող ծերանոցի շենքում: Պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 160 մարդ:











