HTC-ի կայքի թայվանյան հատվածում հայտնվել է Desire տեսակի նոր սմարթֆոնի նկարագրությունը, այն ստացել է Desire L անվանումը: Տեխնիկaկան բնութագրերով բավական պարզ սմարթֆոնը, դատելով լուսանկարներից, հասանելի է երեք գույներով` սեւ, վարդագույն եւ սպիտակ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android-ը, առանց Sense ներդիրի: Ամենայն հավանականությամբ, կլինի Android – 4.0 Ice Cream Sandwich, քանի որ հենց դա է տեղադրված վերջին Desire P եւ Desire Q մոդելների վրա:

Desire L-ն ունի երկմիջուկանի պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ եւ 4 Գբ ներդրված ֆլեշ-հիշողություն, կարող է դրվել նաեւ microSD ֆորմատի հիշողության քարտ: Էկրանի տրամագիծը կազմում է 4,3 դյույմ, թուլտվությունը` 800х480 պիքսել: Սմարթֆոնն ունի Wi-Fi b/g/n, Bluetooth 4.0, GPS եւ GLONASS: