«Kickstarter» կայքում սկսվել է «HAPIfork» «խելացի» պատառաքաղի միջոցների հավաքումը: Նշվում է, որ ժամանակակից աշխարհում կյանքի տեմպը շատ արագ է, ուստի մարդկանց սնվելու համար անհրաժեշտ  ժամանակ չի մնում, ինչն էլ մարսողության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

 «HAPIfork»- հեղինակները հայտարարում են, որ ուղեղի համար առնվազն 20 րոպե է պահանջվում, որպեսզի մարդն իրեն կուշտ զգա: «Խելացի» պատառաքաղը չափում է  սննդի ընդունման տեւողությունը: Եթե մարդը արագ է ուտում, պատառաքաղն այդ մասին «զգուշացնում է»` թեթեւ տատանումների եւ լուսային ինդիկատորի թարթման միջոցով:

Սարքից ինֆորմացիան iPhone –ի կամ Android-սմարթֆոնի վրա տեղափոխելու համար այն պետք է սինքրոնացնել բջջային սարքավորման հետ Bluetooth-ով: Տվյալները կարելի է նաեւ համակարգչին փոխանցել  USB-լարի միջոցով: Մնացյալում 65-գրամանոց «HAPIfork»-ը նման է սովորական պատառաքաղի, տեղեկացնում է  «Hi Tech Վեստին»:

Գաջետը արտադրության  կհանվի աշանը, նախնական պատվերով գինը կարժենա 90 դոլար: