Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 124-ի։ Ավելի քան 3 հազար մարդ վնասվածք է ստացել։ Տարհանման է ենթակա երկրաշարժից ամենաշատը տուժած Լուշան բնակավայրի մոտ 140 հազար բնակիչ։ Այս մասին այսօր հաղորդել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, զոհվածների թվի մասին տվյալներն անընդհատ թարմացվում են։ Տեղի լրատվամիջոցների տեղեկությամբ, աղքատ շրջաններում երկրաշարժից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ընդհանուր առմամբ, մոտ 4 մլն մարդ։

Հիշեցնենք, որ 7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը չինական սեյսմիկ կենտրոնը գրանցել է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 4-ին սահմաններում։ Դրան հաջորդել է հետցնցումային երկրաշարժերի մի ամբողջ շարք։