Թլպատումն արմատապես փոխում է սեռական անդամի գլխիկի մանրէաբանական ֆլորայի բաղադրությունը՝ համարյա սպանելով անաէրոբ մանրէներին։ Սրանով էլ բացատրվում է թլպատված տղամարդկանց՝ սեռական ճանապարհով վարակվելու (այդ թվում նաեւ ՁԻԱՀ-ով) հավանականության նվազումը։ Նման եզրակացույան են եկել ամերիկացի հետազոտողները։
Հետազոտությունները ցույց են տվել, որ թլպատումը 50-60% -ով նվազեցնում է ՄԻԱՎ-ով եւ այլ սեռական վարակներով հիվանդանալու վտանգը, սակայն նման երեւույթի պատճառներն առայժմ մինչեւ վերջ պարզ չեն։
Հետազոտության հեղինակներից մեկը բացահայտված երեւույթը համեմատել է շրջակա միջավայրի փոփոխության պայմաներում էկոհամակարգի լիովին փոփոխությամբ։ Ինչպես նշել է գիտնականը, եթե հաջողվի պարզել, թե անաէրոբ մանրէների որ խումբն է նպաստում վարակվելուն, ապա հնարավոր կլինի թլպատման այլընտանքային կանխարգելման մեթոդ մշակել։




























