Ոչ պաշտոնական տվյալներով, ZTE  ընկերությունը պատրաստվում է շուկա հանել Android համակարգով կառավարվող նոր սմարթֆոն: Ըստ շրջանառվող լուրերի` նորույթը կարող է շուկայում առաջիններից մեկը լինել, որն  «NVIDIA Tegra 4» պրոցեսոր է օգտագործելու:

Մոդելը կոչվելու է «ZTE N988»: Նա կունենա 5,7-դյույմանոց սենսորային դիսփլեյ, 2 Գբայթ օպերատիվ հիշողություն, 13-Մպ սենսոր, Wi-Fi, Bluetooth, USB-порт, GPS, FM-ռադիո, հաղորդում է  3DNews-ը:

Որպես օպերատիվ համակարգ առաջարկվում է  «Android 4.1.2»-ը: Դիզայնով ավելի նման է լինելու «ZTE Grand S»-ին: