Ֆրանսիական «Archos» ընկերությունը, որը հայտնի է ոչ թանկարժեք պլանշետային համակարգիչների արտադրությամբ, հայտարարել է Android օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնների թողարկման մասին:

Ընդհանուր առմամբ երեք սմարթֆոն է  ներկայացված. «Archos 35 Carbon», «Archos 50 Platinum» եւ «Archos 53 Platinum»: Նրանց մանրածախ գինը կլինի համապատասխանաբար 99,99, 219,99 եւ 249,99 դոլար: «Archos 35 Carbon» մոդելն ունի «Snapdragon S1» պրոցեսոր` 1ԳՀց հաճախություն, 512 Մբ հիշողություն, հագեցած է Wi-Fi-ով, Bluetooth-ով, GPS-ով, «Android 4.0» օպերացիոն համակարգով, հաղորդում է «Oszone.net»-ը:

Մյուս երկու սարքերն ունեն 5 եւ  5,3 դյույմանոց դիսփլեյ, «Qualcomm S4» պրոցեսոր, 1,2 Գհց հաճախություն, 1 Գբ օպերատիվ հիշողություն, Android 4.1.2 օպերատիվ համակարգ: