ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հավանության է արժանացրել Boeing 787 Dreamliner օդանավերի նոր կուտակող մարտկոցների շահագործմանը։ Օդանավերին կրկին թույլ են տվել թռչել, հաղորդում է «ԲալտԻնֆոն»։
Հիշեցնենք՝ ամբողջ աշխարհում թռիչքները դադարեցվել էին, երբ Japan Airlines ավիաընկերության օդանավերից մեկի մարտկոցն այրվել էր։ Boeing 787 Dreamliner-ը համարվում է ժամանակակից նախագծով ավիալայներներից մեկը, սակայն դրա թողարկումն ընկերությունից նախատեսվածից շատ ժամանակ է պահանջել, իսկ 2011 թվականին թռիչքներն սկսելուց ի վեր «երազանքի օդանավի» գնորդները բազմիցս բողոքել են տարբեր անսարքություններից։
Մարտի վերջում նոր մարտկոցներով Boeing 787-ը երկու հաջող փորձարկում է անցել։ Մասնագետներն ուրախությամբ հայտարարել են դրա՝ առեւտրային շահագործման վերադառնալու հավանականության մասին։ Dreamliner-ի հարկադրված «պարապուրդը» Boeing ընկերության վրա նստում է շաբաթական 50 միլիոն դոլար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։



























