Հայաստանում GPRS կապի բաժանորդների թիվը 1.5 մլն մարդ է կազմում։ Այս մասին հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը՝ նշելով, որ օգտագործողները հրաժարվում են dial-up ինտերնետից՝ նախապատվությունը տալով լայնագիծ ինտերնետին։
Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում լայնագիծ ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 6 անգամ։ Այս տարվա տվյալներով, նրանց թիվը 70-75 հազարի է հասել՝ ներառյալ 3G, WiMax, Wi-Fi, DSL օգտագործողները։




























