Ապրիլի 21-ին Իրանում աղետի է ենթարկվել ռազմաօդային ուժերի կործանիչը, զոհվել են երկու օդաչուները, հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը:
«F-5» օդանավը ընկել է Թեհրանից 450 կմ հարավ-արեւմուտք, անկման վայրում էլ հայտնաբերվել են օդաչուների մարմինները:Իրանի ռազմաօդային ուժերում դեռեւս կան ամերիկյան արատադրության « F-5»-եր, որոնք ձեռք են բերվել մինչեւ իսլամական հեղափոխությունը:




























