Բրազիլիայում 23 ոստիկան դատապարտվել է յուրաքանչյուրը 156 տարվա ազատազրկման` ամենաարյունալի բանտային գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:83 մեղադրյալներից դատարանի առջեւ առայժմ կանգնել է 23-ը:

Պաշտպանությունը պնդում է , որ նրանց մեղքն ապացուցելն անհնար է, քանի որ պարզ չէ, թե հատկապես ով է սպանել դատապարտյալներին: Բացի այդ, ոստիկանները կատարել են հրաման:

Հիշեցնենք, որ 1992թ-ին ոստիկանական գործողությունների ժամանակ Կարանդիրու բանտում զոհվել  էր 111 դատապարտյալ: Գործողությունների նպատակը հակամարտող խմբավորումների հանդիպումը կասեցնել էր: Ոստիկաններից սակայն որեւէ մեկը չէր տուժել: