Համացանցում հայտնվել է Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի ձերբակալման տեսանյութը, որը նկարահանվել է ուղղաթիռից: Նրան նկատել են Ուոթերթաունի տներից մեկի բակում, բրեզենտով ծածկված նավակում, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Գրեթե այն պահին, երբ ոստիկանները օդում արդեն նկատել էին հանցագործին, ոստիկանություն էր զանգել բնակիչներից մեկը` հայտնելով, որ շարժում էր նկատել նավակում, իսկ բերզենտի վրա արյան հետքեր կան:Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ջոհար Ցարնաեւը վիրավոր է: Նա վնասվածք էր ստացել մեկ օր առաջ ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ներկայումս Ջոհար Ցարնաեւը հիվանդանոցում է, ըստ բժիշկների, ստացված վնասվածքի հետեւանքով նա կարող է համր մնալ:











