Միջազգային տիեզերակայանից ապրիլի 15-ին ուղեծիր դուրս եկած «Պրոգրես М-17М» տրասնպորտային տիզերանավի շարժիչների աշխատանքը կդադարեցվի, եւ մոտ մեկ ժամից այն կխորտակվի «տիզերանավերի գերեզմանոցում»` Խաղաղ օվկիանոսի ոչ նավարկելի հատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկակոչելով Թռիչքների կառավարման կենտրոնի աղբյուրին:
««Պրոգրեսի» շարժիչներն արգելակման են միացված: Երկրի մթոնոլորտի խիտ շերտերում տիեզերական բեռնատարի չայրված ֆրագմենտները կխորտակվեն խաղաղ օվկիանոսի ոչ նավարկելի հատվածում»,-ասել է գործակալության զրուցակիցը:«Պրոգրես М-17М» -ը միջազգային տիեզերակայանին համակցվել էր հոկտեմբերի 31 –ին ավտոմատ ռեժիմով:




























