Իսպանացի գենետիկները Հաբսբուրգների դինաստիայում երխաների մահացության  հաճախակի դեպքերը բացատրել են  բնական ընտրության տեսակետից, գրում է  Nature News-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են քսան սերունդների ընթացքում թագավորական ընտանիքի 4 հազար անդամների ծննդյան եւ մահվան գրառումները: Նրանց հաջողվել է  պարզել, որ Հաբսբուրգների  երեխաները ավելի շատ մահացել են  մինչեւ  1600 թվականը, իսկ 1600- 1800-ականներին ավելի քիչ մահացության դեպքեր են գրանցվել: Հոդվածի հեղինակների կարծիքով` այդպիսով բնական ընտրության էվոլյուցիոն սկզբունքն է ի հայտ եկել:

Մանկական տարիքում հաճախակի մահացությունների պատճառն արյունակիցների ամուսնության արդյունքում է եղել: Մեկ ընտանիքի շրջանակում բազմաթիվ ամուսնությունները կարող էին այնպիսի հիվանդություն առաջացնել, ինչպիսին մուկովիսցիդոզն է: Երեխաների մահն այդ դեպքում հանդիսացել է որպես գենետիկ մուտացիաների մշտական կուտակումից ընդհանուր գենոֆոնդի մաքրման բնական միջոց, որոնք հանգեցրել են բազմաթիվ հիվանդությունների: