Իր առաջին այցը կրկես ամերիկուհի Ջեննա Քրիբելը դեռ երկար ժամանակ կհիշի: Ճողոպրած գազանի հետ անսպասելի հանդիպումը կարող էր ողբերգությամբ վերջանալ, եթե այցելուի բնավորության գծերն այլ լինեին:
Իր 3-ամյա դստեր հետ Shrine կրկեսի ներկայացմանը եկած Քանզաս նահանգի Սալին քաղաքի բնակիչուհին չէր լսել կազմակերպիչների հայտարարությունն այն մասին, որ վագրերից մեկը փախել է: Նա վագրերի հետ համարի ընթացքում կարճ ժամանակով դուրս է եկել ներկայացումից, հենց այն պահին, երբ գիշատիչը անսպասելիորեն փախել է բեմից: Կենդանու փախուստը նկարահանել էր ականատեսներից մեկը, եւ տեսանյութը հայտնվել էր YouTube-ում:
Պարզվել է, որ վագրն ու Քրիբելը նույն ուղղությամբ են շարժվել` դեպի զուգարան: Կրկեսի աշխատողներն անմիջապես արգելափակել են զուգարանի դուռը, սակայն այնտեղից եւս մեկ ազատ մուտք է եղել: Հենց դրանով էլ կինը դուրս է եկել:
«Ես բացեցի դուռը եւ տեսա վագրին, նա ինձնից կես մետր ցածր էր: Ես զգուշորեն պտտվեցի եւ դանդաղ հետ գնացի: Այդ պահին անձնակազմից մեկն արդեն բղավում էր, որ դուրս գամ»,- պատմել է Քրիբելը: «Հետ գնալու պահին ես չէի շրջվում, դա դժվարին փորձություն էր: Միայն մտածում էի, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գամ այնտեղից»,-բացատրել է իր պահվածքը Կրիբելը:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, վագրին շուտվ բռնել եւ վանդակ են տարել:











