Իրանում Հայ դատի հանձնախմբի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Իրանի խորհրդարանի փոխնախագահ դոկ. Մոհամադ Հասան Աբութորաբին հայտարարել է, թե հայ ժողովրդի արյամբ շաղախված ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում։

Իրանահայերի «Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանում Հայ դատի հանձնախմբի կողմից Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը իրանցի պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների եւ մտավորականների ներկայությամբ Իրանի խորհրդարանի փոխնախագահն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Աբութորաբին, նկատի ունենալով թուրքերին, հայտարարել է, թե հայ ժողովրդի արյամբ շաղախված ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում։