ԱՄՆ-ը բաքվում Իրանի դեմ հետախուզական գործունեություն է ծավալել: Այս մասին գրում է իրանական Tabnak կայքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պարբերականի փոխանցմամբ՝ այդ նպատակով Վաշինգթոնը մեծացրել է իր հետախուզական կենտրոնները Բաքվում: Նշվում է, որ այդ կենտրոններն ակտիվ գործունեություն կծավալեն այս տարվա ամռանը՝ Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին:
Tabnak-ը նաեւ ընդգծել է, որ Բաքվում «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» անվանումով կոնֆերանսի անցկացումը նույնպես կազմակերպել էին ամերիկյան հատուկ ծառայությունները:
Կայքի կարծիքով՝ Բաքուն վերածվել է Իրանի դեմ հետախուզական գործունեության իսկական կենտրոնի:




























