Nokia ընկերությունը հաղթել է սմարթֆոնների արտադրող HTC-ի դեմ ներկայացրած հայցը Ամստերդամի դատարանում: Nokia-ի պնդմամբ, թայվանյան ընկերությունն օգտագործել է իր բարձրախոսների որոշ բացառիկ բաղադրիչներ HTC One սարքավորումների համար:

НТС-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե անհապաղ կսկսեն այդ բաղադրիչների «այլընտրանքների որոնումները», հայտնում է Gazeta.ru-ն:

Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը, որ գործում է մինչեւ 2014թ. մարտը եւ տարածվում է ST Micro ընկերության վրա, որը արտադրում է այդ դետալները: