Ամերիկյան գիտնականները փորձարկել են քաղցկեղի բուժման նոր մեթոդը Listeria տեսակի բակտերիաների օգնությամբ: Այն հաջողությամբ փորձարկվել է լաբորատոր մկների վրա, որոնք հիվանդ էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:

Գիտնականները Listeria բակտերիաներն օգտագործել են կրծողի օրգանիզմ ռենիումի ռադիոակտիվ իզոտոպ փոխանցելու համար: Մասնագետների խոսքով, ռենիումի բետա-մասնիկները շատ արդյունավետ են ուռուցքների բուժման համար, բացի այդ, այդ տարրը բավական արագ է դուրս գալիս օրգանիզմից` նվազագույնի հասցնելով առողջ հյուսվածքներին հասցվող վնասը: Ինչ վերաբերում է Listeria բակտերիաներին, դրանք ունակ են գոյատեւել օրգանիզմի ուռուցքային հյուսվածքներում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Բակտերիաները ներարկվել են մկների գոտկատեղի հատվածում: Արդյունքում ընդամենը երեք շաբաթ անց հիվանդ բջիջների քանակը նվազել է 90 տոկոսով: