Բանգլադեշքի Դաքքա փոքր քաղաքում Rana Plaza շինության փլուզումից զոհված մարդկանց թիվը հասել է 70-ի, փլատակների տակ կարող են հարյուրավոր մարդիկ լինել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է հնդկական PTI գործակալությունը:

Ինչպես Reuters գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանության սպա Մոհամմեդ Ասադուզզամանը, ողբերգության պատճառ կարող էր լինել այն, որ ֆաբրիկայի տերերը, թեեւ համալիրի պատերից մեկի վրա նախօրեին ճեղք էին հայտնաբերել, սակայն շենքի տարածք էին թողել ֆաբրիկայի աշխատողներին: Հրշեջներից մեկի խոսքով՝ փլուզման ժամանակ շենքում մոտ 2 հազար մարդ է եղել, հայտնում է BFM.RU-ն:

Հիշեցնենք, որ Դաքքա քաղաքի Սավարե  ծայրամասում գտնվող Rana Plaza համալիրը, որտեղ տեղակայված էին հագուստի 4 կարի ֆաբրիկաներ, բանկ եւ բազմաթիվ խանութներ, փլուզվել է տեղի ժամանակով 09:00-ին(Երեւանի ժամանակով 07:00-ին):