Կոլումբիացի երիտասարդ ոստիկանը 60-ամյա տղամարդուն փրկել է ճակատագրական սխալ կատարելուց: 19-ամյա Ալֆոնսո Ռամիրեսը միանգամից նկատել է տղամարդու տարօրինակ պահվածքը մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող Մեդելյին քաղաքի մետրոյի կայարանում: Նրան թվացել է, թե վերջինս պատրաստվում է իրեն գնացքի տակ նետել:
Ականատեսի նկարած տեսանյութում երեւում է, թե ինչպես է ոստիկանը սերտ մոտենում տղամարդուն, ասես քայլում է հարթակով: Երբ հայտնվում է գնացքը, տղամարդն առաջ է սլանում` ցանկանալով իրեն նետել գնացքի տակ, բայց այդ պահին ոստիկանը բռնում է նրա ձեռքը, հետ է հրում եւ մոտեցնում հարթակին:
El Tiempo-ն նշում է, որ երբ տղամարդն ուշքի է եկել, նրան բժշկական եւ հոգեբանական անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Նա շնորհակալություն է հայտնել իր փրկչին եւ ասել, որ անձնական խնդրիների պատճառով ուզեցել է վերջ դնել կյանքին:
YouTube-ի որոշ սպառողներ բանավեճ են սկսել այն հարցի շուրջ, թե արդյոք պե՞տք էր փրկել մի մարդու, որն արդեն ներքուստ ամեն ինչ որոշել էր:
Մեդելյինի ոստիկանության ղեկավար Խոսե Մենդոզան գովեստի խոսքեր է ասել աշխատակցին եւ խոստացել պարգեւատրել մեդալով: Ռամիրեսը նաեւ «ամսվա աշխատող» կոչմանն է արժանացել եւ հավելյալ հանգստյան օր ստացել:











