Սիդնեյում ձերբակալել են 24-ամյա ծրագրավորողի, ով իրեն անվանում էր միջազգային հաքերային Lulz Security (LulzSec) խմբավորման ղեկավար: Երիտասարդը ձերբակալվել է հենց իր աշխատավայրում: նա IT-մասնագետ էր Փոյնթ Քլեյր քաղաքի ընկերություններից մեկում, հաղորդում է CNN-ը:
Երիտասարդին, ում անունը չի հաղորդվում, սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում տվյալների չարտոնված փոփոխության եւ սահմանափակ մատչումով տեղեկատվության ապօրինի մոդիֆիկացիայի համար: Ձերբակալվածը մուտք ուներ պետական կարեւորության տեղեկությունների, գրում է «Վեստի.ru»-ն:
LulzSec խմբավորումն իր մասին հայտնեց 2011թ. հունիսի 2-ին`կոտրելով Sony ընկերության կայքը: Հաքերները բաց հասանելիության էին դրել ավելի քան մեկ միլիոն տվյալներ: Խմբավորումը կոտրել էր նաեւ ԱՄՆ ԿՀՎ-ի կայքը:




























