ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է հետաքննել հաքերների կողմից Twitter-ում Associated Press գործակալության հաշիվը կատրելու փաստը: Այս մասին հայտնել է ՀԴԲ-ի ներկայացուցիչ Ջեննի Շիրերը:
Հիշեցնենք, որ հաքերները Associated Press-ի միկրոբլոգը կոտրել էին ապրիլի 23-ին եւ այնտեղ տեղեկություն տեղադրել, ըստ որի Սպիտակ Տանը երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով Բարաք Օբաման վիրավորվել է: Ավելի ուշ գործակալության աշխատակիցները հայտարարություն էին տարածել, նշելով, որ այդ տեղեկատվությունը կեղծ է, իսկ միկրոբլոգը կոտրել են:
Միկրոբլոգը կոտրելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել SEA (Սիրիայի էլեկտրոնային բանակ) կազմակերպության ներկայացուցիչները:




























