Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի ընկերուհի Եվգենիա Վասիլեւան, ով անցնում է «Օբորոնսերվիսի» գործով եւ գտնվում է տնային կալանքի տակ, բանաստեղծություններ է գրում եւ որոշել է բանաստեղծությունների ժողովածու հրատարակել: «Իզվեստիան» գրում է, որ նրան այդ հարցում որոշել է օգնել «Ալգորիթմ» հրատարակչությունը:

Վասիլեւայի փաստաբան Հասան Ալի Բորոկովը հայտնել է, որ նոր գրքից ստացվող հոնարարը իր պաշտպանյալը որոշել է տրամադրել բարեգործական նպատակներով:

Արդեն հայտնի է, որ նրա բանաստեղծությունների գիրքը գրախանութներում կհայտնվի այս տարվա օգոստոսին եւ կարժենա մոտ 250 ռուբլի (մոտ 3300 դրամ):