Ժամանակակից մարդը արդեն սովորել է սենսորային էկրաններին, բայց օգտագործողի եւ դսիփլեյի միջեւ, միեւնույն է, սառը ապակի է: Այն, ինչ այսօր կոչվում է 3D, ոչ այլ ինչ է, եթե ոչ օպտիկական խաբկանք:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մեդիա լաբորատորիայի աշխատակիցների թիմը յուրօրինակ սարք է ստեղծել, որը նրանք կոչել են 2,5D: Այն բաղկացած է ճկուն սիլիկոնե շերտից, պրոյեկտորից եւ հատուկ «խորը տեսախցիկից» (depth camera), որը որոշում է «էկրանին» սեղմելու ուժգնությունը:

Սարքը որոշել են կոչել Obake (Օբակե), որի օգնությամբ կարելի է իսկական արվեստի ստեղծագործություններ ստեղծել: Եթե մի փոքր սեղմենք էկրանը, սար կառաջանա, մատով կարելի է գետեր նկարել եւ մի ամբողջ ծավալային ինստալացիա ստեղծել, հաղորդում է Vesti.ru-ն: