Ամերիկյան Մոբիլ քաղաքում (Ալաբամայի նահանգ) պայթել են վառելիքով լի 4 բեռնանավեր: Միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշերը՝ Մոբիլ Ռիվեր գետում: Սկզբում պայթել են երկու օբյեկտներ, որից հետո հրդեհ է սկսվել, որոշ ժամանակ անց եւս եւկու պայթյուն է որոտացել: Կրակն այնքան ուժեղ է եղել, որ տեղի հրշեջները որոշել են այն չհանգցնել:
Միջադեպի հետեւանքով տուժել է երեք մարդ, խորը այրվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց: FOX հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բոլոր վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Արտակարգ պատահարի ականատես են եղել տեղի բազմաթիվ բնակիչներ, քանի որ նավահանգիստը մի քանի կմ է հեռու Մոբիլից: Նրանք պատմել են, որ պայթյունից իրենց տան ապակիները դղրդացել են:
Ներկայումս Մոբիլի նավահանգստում աշխատում են փրկարար ծառայությունները: Երթեւեկությունը գետով դադարեցվել է: Միջադեպի պատճառները ճշտվում են:











