Համացանցի շարքային բաժանորդները բազմիցս են ստիպել գիտնականներին խորհել. այս անգամ աչալուրջ հասարակությունը Մարս է հասել` Կարմիր մոլորակի վերին մասում առնանդամի նկար արձանագրելով:

«Գիտնականները կատակում են», «NASA-ի առաքելությունը Մարսում ավարտված է», «Կյանքը հաջողվել է»,- ահա այսպիսի մեկնաբանություններ են թողնում բաժանորդները կայքում հայտնված «մարսիական առնանդամի» նկարի մասին: Այլ մոլորակի հողի վրա Spirit մարսագնացի կողմից արված նկարը հայտնաբերել է Reddit սոցկայքի բաժանորդներից մեկը, ով գրել է, որ քիչ առաջ տիեզերական մասշտըաբի խուլիգանություն է հայտնաբերել, գրում է Huffington Post-ը:

Բլոգերներն ու ֆորումների բաժանորդներն ապշել են այդ նորությունից. «Ահա թե ինչու են նրանք Մարս թռչում», «Այժմ մենք կարող ենք ամեն ինչ»,-գրում է Vesti.ru-ն:

Space.com կայքում գիտնականները կոչ են արել համացանցի բաժանորդներին մեծանալ` հայտարարելով, որ «մարսիական առնանդամի» նկարի հայտնվելու պատճառները պրոզայիկ բնույթ են կրում: Առավել հավանական է, որ նկարն առաջացել է Spirit մարսագնացի անիվի հետքերից: «Այնպես որ, եթե դուք կարծում եք, որ դա Spirit-ի հումորն է` սխալվում եք»,- գրել են գիտնականները: