Lenovo ընկերությունը իր կայքում հայտարարել է Lenovo K900 վաճառքների սկսման օրը: Այն նախանշված է մայիսի 6-ին, եւ, ըստ ամենայնի, դա վերաբերում է Չինաստանին: Չի հաղորդվում, թե երբ նորույթը վաճառքի հանվելու այլ երկրներում:

Lenovo K900-ը բարձրակարգ մոդել է, որը կառուցված է Intel Atom Z2580 նոր պրոցեսորի հիման վրա: Դրա մեջ կա երկու միջուկ` 2ԳՀց տակտային հաճախականությամբ, ուստի այլ բաղադրիչների հետ արագագործությունը պետք է շատ լավը լինի:

Lenovo K900-ի արժանիքների թվում են 5,5-դյույմանոց էկրանը` 1920х1080 պիքսել բարձր թողունակությամբ, 13 Մպ «մեգա-խցիկը», Sony Exmor RS սենսորը, կրկնակի լուսարձակումը: Կորպուսի հաստությունը կազմում է 6,9 մմ, հաղորդում է Ferra.ru-ն:

Առայժմ չի հաղորդվել, թե նորույթը որքան է արժենալու: