Հաքերները ջարդել են Հունգարիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որ կայանալու են 2010թ. ապրիլին, էլեկտրոնային հանցագործները «արտագրել են» ԿԸՀ տեղեկատվական էջը, որտեղ նշվում է երկրի գլխավոր օրենսդիր կառույցի՝ միապալատ Պետական ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների մասին: Պաշտոնական նկարագրումների փոխարեն «կայքահենները» տեղադրել են իրենց, ծաղրական տարբերակը:
Բավական լուրջ տուժել է Վիկտոր Օրբանի ղեկավարած Քաղաքացիական միությունը, նաեւ՝ ընդդիմադիր սոցիալիստները: Ըստ հաքերների՝ միակ մաքուր ուժը, «Յոբբիկ» ուլտրաաջ շարժումն է:
Ըստ ԿԸՀ ներկայացուցիչների՝ հաքերները ջարդել են ոչ թե կայքը, այլ տեղեկատվական մասը, ներկայումս կողմնակի նյութերը հեռացված են:
Հիշեցնենք, որ օրերս հաքերները ջարդել էին նաեւ Լատվիայի պետեկամուտների ծառայության կայքը եւ գաղտնի տվյալներ գողացել:




























