Ռուսական բեռնատար «Պրոգրես M-19M» տիեզերանավը ավտոմատ ռեժիմով միակցվել է Միջազգային տիեզերակայանին: Թռիչքների կառավարման կենտրոնից հայտնել են, որ «Պրոգրեսը» միակցվել է «Զվեզդա» ծառայողական մոդուլին:
Իրականացվել է «Պրոգրես» տիեզերանացի միակցման հանգույցի ավտոմատ զավթում, գրում է «Պոլիտ.ru»-ն:
Կենտրոնում նաեւ նշել են,թ ե «Կուրս» համակարգի ալեհավաքը, որը չէր բացվել տիեզերանավի մեկնարկի ժամանակ, առայժմ չի բերվել աշխատանքային վիճակի, բայց դա որեւէ կերպ չի ազդել գործողության վրա:




























