Բրիտանացի դետեկտիվներին հաջողվել է գտնել եւ վնասազերծել բնակարանների եւ մեքենաների գողությամբ զբաղվող հանցախմբին` շնորհիվ ապացույցների, որ վերջիններս թողել էին Facebook-ում: Երիտասարդներն այդկերպ գլուխ էին գովում թանկարժեք մեքենաների եւ գումարների կապոցների նկարներով:
The Daily Mail-ի տվյալներով, 2012թ. ապրիլից մինչեւ հոկտեմբեր չարագործները անդադար ահաբեկել են Լոնդոնի հարուստ բնակիչներին: Մի քանի ամսում նրանք 9 թանկարժեք մեքենա են առեւանգել: Նրանք նաեւ մտնում էին հարուստների տներն ու տանում գումարներ, թանկարժեք իրեր, կենցաղային տեխնիկա:
Նախ դետեկտիվները լուսանկար են գտել, որտեղ սեամորթ տղամարդը հպարտ կանգնած էր առեւանգված համարվող Range Rover-ի մոտ: Սկզբից նրանք հետազոտել են վերջինիս ընկերների հաշիվները, որտեղ առեւանգված BMW-ների,, Porsche-ների եւ Mercedes-ների նկարներ են գտել: Գողերը նկարներում շամպայն էին խմում, գումարներ շաղ տալիս: Ցանցում նաեւ տեսագրություն է եղել, թե ինչպես են առեւանգիչները վարում մեքենաները:
Բոլորին ձերբակալել եւ պատժել են:




























