«Facebook»-ը կարող է հրաշալի աղբյուր լինել ամենատարբեր վիճակագրական տվյալների ստացման համար: Հայտնի մաթեմատիկոս եւ ծրագրավորող Սթիվեն Վոլֆրամն աշխատանք է հրապարակել, որում օգտագործել է բաց տվյալներ Facebook-ից, որպեսզի մաթեմատիկական եղանակով հաշվարկի մարդկանց կյանքի «հետագիծը»:
Գիտնականը մարդկային կյանքը տարբեր բնութագրիչներով է գնահատել: Օրինակ, վիրտուալ ընկերների տարիքով եւ թվով: «Ֆրենդների» թիվը տարիների հետ աճում է եւ գագաթնակետի է հասնում 19 տարեկանում, իսկ հետո աստիճանաբար նվազում է: Սովորաբար «Facebook»-ի ընկերների տարիքը գրեթե նույնական է օգտատերերի տարիքի հետ: Բացառություն են միայն 14-15 տարեկանները, ովքեր նախընտրում են իրենցից ավագաների հետ էլ շփվել:
Հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն, թե ինչպես են ժամանակի հետ փոխվում օգտատերերի հետաքրքրությունները: Տարիքի հետ մարդն սկսում է հետաքրքվել առողջությամբ, հետաքրքրությունն աճում է եղանակի նկատմամբ , նվազում տեսախաղերի եւ նորաձեւության հանդեպ, տեղեկացնում է «Վեստին»:




























