ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Տարածաշրջանային մրցունակության նախաձեռնություն» (RCI) ծրագիրը հրատարակել է «IT 2 BUSINESS» լուծումների կատալոգի առաջին թողարկումը։ Կատալոգում Հայաստանից ներկայացված են ՏՏ ոլորտի չորս ընկերություն՝ «Նորք» տեղեկատվական- վերլուծական կենտրոնը, EpygiArm, Smart Systems եւ Broncoway ընկերությունները։

Կատալոգը ներկայացնում է Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում B2B (Business to Business), G2C (Gov. to Citizen), G2B (Gov. to Business) ՏՏ լուծումներ առաջարկող լավագույն ընկերություններին։ «IT 2 BUSINESS» լուծումների կատալոգի առաջին համարում տեղ են գտել Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների 71 ընկերություններ։