LG-ն դարձել է երկրորդ ընկերությունը, որը խոստացել է ճկուն դիսփլեյով սմարթֆոն թողարկել:  «Samsung»-ը նման մտադրության մասին հայտնել էր դեռ մեկ տարի առաջ:

«LG Electronics» -ն արտադրանքը շուկա կհանի այս տարվա 4-րդ եռամսյակում: Դեսփլեյը նախատեսվում է պատրաստել  OLED տեխնոլոգիայով:

«Pocket-lint»-ը ենթադրում է, որ նոր սմարթֆոնը կարող է «Optimus G2»-ը,  քանի որ, ըստ որոշ տվյալների,  նրանում «առանձնահատուկ եւ բացառիկ» բան է ակնկալվում, սակայն նախատեսվում է թողարկել 3-րդ եռամսյակում:

LG-ն բջջային սարքավորումներ արտադրող առաջատար ընկերություններից է, սակայն 2012թ. 4-րդ եռամսյակում  դուրս էր մնացել առաջատար հնգյակից, հայտնում է  CNews-ը: