Toshiba ընկերությունը գերմանական շուկայում պաշտոնապես թողարկել է այսպես կոչված հիբրիդային սարքերի դասի հերթական ներկայացուցչին, որն ունի պլանշետային համակարգչի եւ նոթբուքի որակներ: Portege Z10t կոչվող նորույթն իրենից փաստացի ներկայացնում է զգայուն 11,6-դյույմանոց էկրանով պլանշետ, որն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի հսկողությամբ եւ հագեցած է ստեղնաշար ունեցող հանովի դոկ-կայանով, որը թույլ է տալիս այս գաջետն օգտագործել որպես ստանդարտ կոմպակտ լափթոփ:
Toshiba Portege Z10t-ի էկրանը 1920 x 1080 փիքսել է, իսկ տվյալ հիբրիդային պլանշետի հիմքում կարող է ընկած լինել էներգաարդյունավետ Intel Core i3, Core i5 կամ Core i7 պրոցեսորը` կախված տեսակից: Բացի այդ, առկա են անլար Wi-Fi 802.11a/b/g/n եւ Bluetooth 4.0 ինտերֆեյսերը եւ USB 3.0 ու HDMI պորտերը: Սարքի հիբրիտները մոտ 300 x 221 x 20 մմ են, իսկ գնի մասին ոչինչ չի հաղորդվել, գրում է Ferra.ru-ն:




























