Լեհաստանի Սլուպսկ քաղաքում հարբած ավտոմոբիլիստը հարվածել է շենքի պատին, ինչի հետեւանքով վնասվել է գազատար խողովակը: Դրան հաջորդել է պայթյուն, ինչն էլ հանգեցրել է շենքի ավերմանը:

Միջադեպի արդյունքում չորսհարկանի բնակելի տունը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Շենքում այդ ժամանակ 22 մարդ է գտնվել. լսելով աղմուկն ու զգալով գազի հոտը, նրանք անմիջապես լքել են շենքը: Երեք մարդ հոսպիտալացվել է:

Միջադեպի մեղավոր 32-ամյա բնակիչր ձերբակալվել է, նա եղել է հարբած վիճակում, հաղորդում է «NEWSru.com»-ը: