Բրազիլացի ուսանող Կուտինյոն ծովային ձկնորսության ժամանակ պատահաբար հարպունից կրակել է իր դեմքին: Ի զարմանս բժիշկների, երիտասարդն անգամ գիտակցությունը չի կորցրել սարսափելի հարվածից:
Ռիո-դե-Ժանեյրոյից 80 կմ հեռավորության վրա գտնվող Պետրոպոլիս քաղաքի բնակիչը, տեղափոխվել է Սանտա-Թերեզա բնակավայր միջադեպից 10 ժամ անց: Այդ ողջ ընթացքում Կուտինյոն ոչ մի անգամ ուշագնաց չի եղել:
Բժիշկները սարսափելի տեսարան են տեսել, հարպունը մտել էր ուղիղ նրա ձախ ակնակապիճի մեջ: ռենտգենային կադրերն այնքան ֆանտաստիկ են, կարծես ֆոտոշոփով արված լինեն, գրում է Metro-ն:
Բժիշկները մի քանի ժամ աշխատել են` այն գլխից հանելու համար: Բարեբախտաբար հարպունը ուղեղին չէր դիպել, սակայն ձախ աչքից նա զրկվել է:











