ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փայլել է հումորի զգացումով Սպիտակ տան թղթակիցների ասոցացիայի ընթրիքին:

Օբաման նախ ցուցադրել է ամսագրերի մի քանի հորինված տիտղոսաթերթեր՝ իր պատկերներով: «Ահ, ստիպված եմ խոստովանել, որ ես այն սոցիալիստ մահմեդականը չեմ, ինչ երիտասարդության տարիներին»,- ասել է նա մազափնջով նկարը ցուցադրելիս:

Նա նաեւ ծաղրել է CNN հեռուստաալիքին` բռնաբարության սկանդալը լուսաբանելու համար: Ալիքի թղթակիցներին մեղադրել էին իրենց հարբած ընկերուհուն բռնաբարած երկու պատանի ֆուտբոլիստների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի մեջ: «Ես գնահատում եմ, որ հեռուստաալիքը լուսաբանում է պատմությունները տարբեր կողմերից, բայց գոնե այնպես, որ դրանցից մեկը համապատասխանի իրականությանը»,- հեգնել է Օբաման, գրում է NEWSru.com-ը:

Բայց սրահը սկսել է աշխուժանալ, երբ Օբաման ծիծաղել է իր վրա: Ամենայն լրջությամբ նա ներկայացրել է Սթիվեն Սփիլբերգի կատարմամբ իր կենսագրությունը, ով պատմել է, թե ինչու է Օբամայի դերի համար ընտրել «փոխակերպումների վարպետ» Դենիել Դեյ-Լյուիսին: Իսկ երբ պետք է հայտնվեր Լյուիսը, էկրանին հայտնվում է Օբաման, ով պարոդիաներ է անում հոլիվուդյան դերասանների վրա: