Պարսկաստանը ռուսական С-300 հակահռթիռային համակարգի իր օրինակն է ստեղծում: Այն կներկայացվի գալիք տարում, հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ֆարհադ Ամիրին:

«Անհրաժեշտ փորձարկումներն անցկացվել են Bavar-373 հրթիռային ենթահամակարգերի վրա: Միացյալ Նահանգները խոչնդոտում էին Պարսկաստանին ռուսական հրթիռներ գնելուն, այդ պատճառով մենք որոշել ենք ինքնուրույն կառուցել այդպիսի հրթիռ»,-ասել է հրամանատարը, հայտնում է «АН-online» -ը ` վկայակոչելով Mehr-ի տեղեկատվությունը:

Իրանցի նախարարը հայտնել է նաեւ, որ ընթացիկ տարում Իրանը նոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, նոր ռումբեր, սուզանավեր, հրթիռակիրներ կներկայացվեն, ինչպես նաեւ Իրանի Զինված ուժերին կփոխանցվեն նոր ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:

Հիշեցնենք, որ 2007թ-ի համաձայնագրի համաձայն` Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին տրամադրել С-300 հակաօդային պաշտպանության համակարգի առնվազն 5 համալիրներ, սակայն այդ գործընթացը սառեցրել է 2010թ-ի ամռանը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւից հետո, ըստ որի Թեհրանին արգելվել էր մի շարք զինամթերքների վաճառքը: