Ամերիկյան Ֆուլթոն քաղաքի 4-ամյա բնակչուհի Քերոլ Սեդի Էշբիի սպանության չբացահայտված գործի մասին տեղեկությունը Facebook-ում տեղադրելն օգնել է ոստիկանությանը 45 տարի անց գտնել մեղավորին:
Հարեւան քաղաքի 62-ամյա բնակիչ Օսվեգո Դուգլաս Պարքհերսթը խոստովանել է, որ 1968թ.-ին երեխային վրաերթի ենթարկած մեքենայի ղեկին ինքն է եղել: Նա ալկոհոլի ազդեցության տակ է վարել մեքենան եւ չի նկատել փոքրիկին:
Տարիներ շարունակ ոտիկանությունը փորձել է գտնել վարորդին, որն անգամ կանգ չի առել երեխային վրաերթի ենթարկելուց հետո: Թոշակի անցած ոստիկանության լեյտետանտ Ֆուլթոն Ռաս Ջոնսոնը Facebook-ում տեղի պատմական ընկերակցության խմբի էջում հրապարակել է պատահարի մանրամասները, որի հետաքննությունը ժամանակին վարել էր:
Որոշ ժամանակ անց Ջոնսոնի հետ է կապվել Դուգլաս Փարքհերսթի ընտանիքի նախկին հարեւանը, ով Ֆլորիդա է տեղափոխվել: Կինը պատմել է, որ պատահարից հետո Փարքհերսթի հարազատները խնդրել են իրեն պատահարի գիշերն ալիբի ապահովել նրան եւ անհրաժեշտության դեպքում ասել, որ նա Փարքհերսթի հետ է եղել այդ գիշեր: Դրանից հետո Դուլգաս Փարքհերսթը պատմել է ոստիկանությանը, որ բախման ժամանակ նրան թվացել է, թե նա կենդանու է հարվածել եւ որոշել է կանգ չառնել: Ինչպես գրում է Life News-ը, Նյու-Յորք նահանգի օրենքների համաձայն` Քերոլ Սեդի Էշբիի սպանության մեղավորին հանցագործության վաղեմության ժամկետի լրանալու կապակցությամբ մեղադրանք չի ներկայացվելու:




























