Վերջին տվյալներով՝ Պրահայում տեղի ունեցած պայթյունից առնվազն 4 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 55-ի:
Հիշեցնենք, որ պայթյունը Չեխիայի մայրաքաղաքում որոտացել է այսօր՝ ապրիլի 29-ի վաղ առավոտյան:
Պայթյունը, որի պատճառն ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքն է, տեղի է ունեցել Տեատրալնայա փողոցի 5 հասցեում՝ Պրահայի բեմարվեստի ակադեմիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի շենքում:
Պայթյունի հետեւանքով կոտրվել են հարեւան շենքերի ապակիները: Հատուկ ծառայությունները փակել են հարեւան փողոցները, տարհանել ավելի քան 200 բնակչի:
Տուժածների մեջ մասը վնասվածքներ է ստացել հարեւան շենքերի ապակիների կոտրտանքներից: Նրանց շարքում կան օտարերկրացիներ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքը վերականգնելն անհնար կլինի:











