Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրել է չորս քաղաքացիների, որոնցից երեքը նաեւ պարսկահպատակ են, Իրանի հետ համագործակցության մեջ:

Դատախազության տվյալներով, 70-ամյա Դոլամալի Կա.-ն եւ նրա որդին` Քիանզադ Կա.-ն, 80-ամյա Համիդ Հ.-ի եւ 78-ամյա գերմանացի գործարար Ռուդոլֆ Մ.-ի հետ (ում Thuringia ընկերությունն արտադրում է ատոմային ռեակտորների համար անհրաժեշտ փականներ), կասկածվում են Իրան ատոմային ռեկատորի շինարարության համար փականներ ուղարկելու մեջ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վկայակոչելով Associated Press-ը, նրանց մեղադրում են, որ 2010-11 թվականներին Գերմանիայում արտադրված 92 փական եւ հնդկական 856 փական են առաքել Իրան: Գործարքի ընդհանուր ծավալը գնահատվում է մեկ միլիոն եվրո: