Samsung-ը թարմացրել է իր մեծ ժողովրդականություն վայելող Galaxy Tab պլանշետը: Ապրիլի 29-ին ներկայացվել է 7 դյույմ էկրանով եւ 1,024 x 600 կետային թողունակությամբ պլանշետը: Galaxy Tab 3-ը խանութներում կհայտնվի մայիսին:

Սարքն աշխատելու է Android 4.1 օպերացիոն համակարգով: Այն սարքավորված է 1,2 ԳՀց երկմիջուկանի պրոցեսորով, իսկ հիշողությունը լինելու է 8 կամ 16 Գբ` մինչեւ 64 Գբ-անոց քարտ ավելացնոլու հնարավորությամբ:

Պլանշետն ունի 3 մեգապիքսելանոց հիմնական եւ 1,3 մեգապիքսելանոց ճակատային տեսախցիկներ:

«Վեստի.Էկոնոմիկա»-ի տվյալներով, մի շարք չափորոշիչներով Galaxy Tab-ը պարտվում է  հիմնական մրցակիցներին, առաջին հերթին Apple iPad Mini-ին, սակայն ավելի էժան է: