Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրել է 2013թ. իրեն աշխատավարձ նշանակել 1 դոլլարի չափով: Խնդրանքը բավարարվել է, հաղորդում է BFM-ը` վկայակոչելով Business Insider-ը:
Հիշեցնենք, որ Ցուկերբերգի աշխատավարձը 2012թ. կազմել է 1,9 մլն դոլար` փոխհատուցման վճարումների եւ աշխատավարձի տեսքով: 2012թ. մայիսին, երբ ընկերությունն IPO իրականացրեց, սոցցանցի հիմնադիրը վաճառեց իր բաժնեմասից 60 մլն բաժնետոմսեր 2,27 մլրդ դոլարի չափով:
Ցուկերբերգն իր քայլով հետեւել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին եւ Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջին ու Սերգեյ Բրինին: 1 դոլար աշխատավարձ են ստանում նաեւ Լարրի Էլիսոնը Oracle-ից, Էլոն Մասկը Tesla-ից, Մարկ Պինգուսը Zynga-ից եւ Մեգ Ուիթմենը` HP-ից: Yahoo-ում Ջերրի Յանգը եւս ստանում էր 1 դոլլար:
28-ամյա Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 13,3 մլրդ դոլար:



























