Apple-ն առաջին անգամ իր պատմության ընթացքում դուրս է գալիս պարտքային շուկա: Ստանալով Deutsche Bank-ի եւ Goldman Sachs-ի աջակցությունը, ընկերությունը պարտամուրհակների տեղադրման գովազդային արշավ է սկսել:

Ներկայումս Apple-ը միակ խոշոր IT-ընկերությունն է, որն ապրում է առանց պարտքերի: Սակայն այդ ռազմավարության առավելություններից ստիպված էին հրաժարվել, երբ ընկերությունը որոշեց 100 մլրդ դոլար ծախսել դիվիդենտների ավելացման եւ բաժնետոմսերի հետադարձ գնման համար, հաղորդում է «Վեստի. Էկոմոնիկա»-ն:

Դրույքները, ըստ ամենայնի, ցածր կլինեն, իսկ պահանջարկը առաջարկին կգերազանցի մի քանի անգամ: Առայժմ անհայտ է, թե ինչ մուրհակներ կառաջարկի ընկերությունը շուկային: